«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքում իրականացրել է<br /> արտաքին լուսավորության համակարգի կառուցման ծրագիր <br />


«Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքում իրականացրել է
արտաքին լուսավորության համակարգի կառուցման ծրագիր

  • 23-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեհրանի հայոց թեմի հովանավորությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզի Շվանիձոր, Ալվանք եւ Նռնաձոր համայնքներում իրագործել է արտաքին լուսավորության համակարգի կառուցման ծրագիր, որի արժեքը կազմել է շուրջ 7 մլն ՀՀ դրամ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գործադիր վարչությունից, շահառու համայնքներում արտաքին լուսավորության խնդիրը լուծելու համար տեղադրվել է 20-ական լուսարձակ սյուներ: Նույն բարերարների աջակցությամբ Նռնաձոր գյուղում նախորդ տարվա հոկտեմբերից մեկնարկել է ջրատարի կառուցման ծրագիր, որի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են: Նոր ջրընդունիչ հորն ապահովում է գյուղ մտնող 1200 մետր երկարությամբ նորակառույց ջրատարի սնուցումը: Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է համայնքում ստեղծել ջրամատակարարման ներքին ցանց, 2 ջրավազան եւ պոմպակայան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play