Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի


Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

  • 24-03-2021 20:09:43   | Հայաստան  |  Ֆինանսներ

«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները:
 
«Այս տարվա գնահատականներն ու մրցանակները ավելի կարևոր և արժեքավոր են, քան դրանք երբևիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհի տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությամբ», – նշել է  Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: Նրա խոսքով. «Ողջ աշխարհում բանկերն առանցքային դեր են խաղում տնտեսության վերականգնման գործում: «Լավագույն բանկ» մրցանակները մատնանշում են այն բանկերին, որոնք առաջատարն են աճի, զարգացման և նորարար լուծումների մշակման գործում»:
 
Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են նաև, որ այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք ստեղծված իրավիճակում հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին հաճախորդների հանդեպ` արագ որոշումներ կայացնելով նրանց խնդիրների լուծման համար: Բացի այդ, մրցանակակիր բանկերը առանձնանում են նրանով, որ արձանագրել են լավ արդյունքներ` հիմք դնելով հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար:
 
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մեզ համար մեծ պատիվ ու հպարտություն է հատկապես այս տարի արժանանալ Global Finance-ի «Տարվա լավագույն բանկ» հեղինակավոր մրցանակին:  Չնայած նախորդ տարի մեր առջև ծառացած դժվարություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվեց աշխատել արդյունավետ և կայունություն պահպանել: Մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով անընդմեջ զարգացնելով  ու բարելավելով մեր գործունեությունը բոլոր ուղղություններով»:
 
Նշենք նաև, որ մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել Բանկի շուկայում ունեցած մասնաբաժինը, ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն:
 
Մրցանակաբաշխության մանրամասներին ինչպես նաև հաղթողների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով: 
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play