ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը 2009թ.-ին կշնորհվի<br /> կերպարվեստի, կինոյի եւ գրականության բնագավառներում<br />


ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը 2009թ.-ին կշնորհվի
կերպարվեստի, կինոյի եւ գրականության բնագավառներում

  • 08-01-2009 11:18:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին եւս կշնորհվի «Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ» (Ֆրանսիա) ֆոնդի կողմից հովանավորվող ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակը: Մրցանակը` վկայագիր, շքանշան եւ 2 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կհանձնվի ՀՀ քաղաքացի հանդիսացող 18-25 տարեկան երիտասարդ ստեղծագործողներին կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակ, գրաֆիկա եւ այլն), կինոյի եւ գրականության բնագավառներում հեղինակած գործերի համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտներն ընդունվելու են հունվար-փետրվար ամիսներին: Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես արդեն հրատարակված կամ ցուցադրված, այնպես էլ անտիպ աշխատանքներ: Անտիպ աշխատանքները պետք է ի պահ հանձնվեն «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play