Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառներից մեկը C-400-ի գնումն է․ ռուս պատգամավոր


Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառներից մեկը C-400-ի գնումն է․ ռուս պատգամավոր

  • 29-04-2021 17:38:22   | Հայաստան  |  Միջազգային

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է դատական հայցերի ավելացմանը ընդդեմ Թուրքիայի ամերիկյան դատարաններում, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ՌԻԱ-ն։
 
Նա նաև ասել է, որ ««անհնազանդ Անկարան» և նրա համագործակցությունը Ռուսաստանի հետ «նյարդայնացնում են ամերիկյան ղեկավարությանը»։ «Բացի այդ, նրանց նյարդայնացնում է Թուրքիայի կողմից C-400 ԶՀ համակարգի ձեռք բերումը։ Ուստի, այո, սա (C-400) Բայդենի և Պետդեպարտամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմքերից մեկն է», – ասել է Սլուցկին։
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play