Երեկվա հանրահավաքին տրվել է ատելության քարոզարշավի մեկնարկը, նշում է «Իմ քայլ»-ի պատգամավորը


Երեկվա հանրահավաքին տրվել է ատելության քարոզարշավի մեկնարկը, նշում է «Իմ քայլ»-ի պատգամավորը

  • 10-05-2021 16:17:17   | Հայաստան  |  Քաղաքական

Եթե 1-2 ընտրություն էլ կարողանանք Հայաստանում անցկացնլ առանց փողի և առանց վարչական ռեսուրսի կիրառման , իմ կարծիքով՝ արդեն վերջնականապես երբեք Հայաստանում իշխանության չի կարող լիել այն նախկին համակարգը, որ գործել է: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: 
 
«Նոյյան Տապան»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նա ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև երեկ՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, կարծիք հայտնելով, որ Հայաստանում ատելության քարոզարշավ է մեկնարկել:
 
«Երեկ Հայաստանի Հանարապետությունում, ըստ էության, տեղի ունեցավ առաջին քարոզարշավը, և արձանագրեմ, որ երեկվա հանրահավաքին տրվել է ատելության քարոզարշավի մեկնարկը: Այդ հանրահավաքի հարթակից հնչել են վիրավորական արտահարտություններ, որոնք չեմ ուզում մեջբերել, բայց արձանագրում եմ, որ վաղը, հաջորդ օրը հարգելի լրագրողներ չասեք, թե քարոզարշավը դուք տարաք ատելության մթնոլորտի: Ես արձանագրում եմ, դրեք տեսանյութերը նայեք, Հայաստանում մեկնարկել է ատելության քարոզարշավը»,- ասաց նա:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play