Ռուսաստանն առանց հրավերքի պետք է գար օգնության, պետք չէր կանչել, նա ուներ 49 տարվա պայմանագիր. Արամո


Ռուսաստանն առանց հրավերքի պետք է գար օգնության, պետք չէր կանչել, նա ուներ 49 տարվա պայմանագիր. Արամո

  • 18-05-2021 18:00:30   | Հայաստան  |  Քաղաքական



Մենք միշտ համարել ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և գերտերություն լինելով հանդերձ` կապահովի մեր պետության լիարժեք անվտանգությունն ու կզինի մեզ անհրաժեշտության դեպքում: Սակայն, ցավոք սրտի, ստացվեց այն, ինչ դեռևս 1900-ականների նախաշեմին էր:
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց Արցախյան ազատամարտի հերոս, Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական ՀԿ-ի նախագահ, կամավորական ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյանը (Արամո):
 
«Ռուսաստանի հետ ունենալով 49 տարվա պայմանագիր, համաձայն որի` Հայաստանի նկատմամբ  որևէ 3-րդ պետության կողմից ցանկացած ոտնձգության պարագայում պետք է ստանայինք նրանց աջակցությունը, մենք ականատես չեղանք դրան: Ռուսաստանն առանց հրավերքի պետք է գար, պետք չէր կանչել, նա ուներ այդ 49 տարվա պայմանագիրը, բայց ՌԴ-ն եկավ այն ժամանակ, երբ իրեն էր պետք արդեն, եկավ ու կանգնեցրեց, դրա համար էլ մեր անփառուընակ ղեկավարությունը չդիմեց ՀԱՊԿ-ին»,- ասաց Արամ Թորգոմյանը:
 
Ըստ նրա` դա նաև երկրի ղեկավարության անգրագետ միջազգային ու հանրային գործավարության հետևանքն էր. «Արցախը կամաց-կամաց աշխարհի կողմից ճանաչվում էր որպես անկախ պետություն, իսկ արդյո՞ք Ռուսաստանին ձեռք էր տալիս, որ Արցախը ճանաչվի: Չէ՞ որ Ռուսաստանն իր նպատակներն ուներ` հանձին Արցախի, հանձին Նախիջևանի` հաշվի առնելով 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը, որով Արցախն ու Նախիջևանը Ռուսաստանի տարածք են եղել որպես Ռուսաստանի բազաներ: Նրանց ձեռք չէր տալիս օտար պետությունների կողմից աջակցությունը, ներթափանցումը, և Ռուսաստանը ստիպեց Արցախին ծնկի գալ, հետո եկավ ու որպես խաղաղապահ սկսեց պահել, բայց ի՞նչն է պահում»,- ասաց Արցախյան պատերազմի հերոսը: 
 
Մանրամասն` տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play