Այո', Իրանն ուժեղացնում է իր սահմանների հսկողությունը և իսկապես մտահոգված է Սյունիքում ստեղծված դրությամբ. իրանագետ


Այո', Իրանն ուժեղացնում է իր սահմանների հսկողությունը և իսկապես մտահոգված է Սյունիքում ստեղծված դրությամբ. իրանագետ

  • 21-05-2021 20:13:36   | Իրան  |  Քաղաքական



Այն, որ իրանցիներն իսկապես մտահոգված են Սյունիքում ստեղված դրությամբ, փաստ է: Այն, որ նրանք կարող էին որոշակի աջակցություն առաջարկել Հայաստանին, ևս հավանական է, իսկ թե իրականում եկե ՞լ են Հայաստան իրանցի գեներալները, եղե ՞լ է խորհրդակցություն, մերժե ՞լ են նրանց, թե ոչ, հստակ չենք կարող ասել` հաշվի առնելով պաշտոնական տեղեկատվության բացակայությունը: 
 
Այս մասին Նոյյան Տապանի «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ նշեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, իրանագետ Ժաննա Վարդանյանը: 
 
Նա նկատեց, որ իրանցի զինվորականների այցի մասին լուրերը եղել են միայն հայկական մամուլում, Իրանում չի խոսվել դրա մասին և մենք չգիտենք, ինչքանով են այդ լուրերը հավաստի: 
 
«Օրինակ իրանական մամուլում այս օրերրին էլ խոսում են, որ լավ կլիներ, որ Իրանը ներգրավված լիներ խաղաղապահ առաքելությանը, Իրանը ևս ինչ որ զինվորականներ ունենար Հայաստանի սահմանը պահող, կամ որ Հայաստանի ցանկության պարագայում Իրանը կարող  է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել և այլն: Այո', Իրանը դեռևս պատերազմի օրերից զինտեխնիկա է կուտակել Նախիջևանի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանին, ուժեղացրել է հսկողությունը և այնտեղ տեղակայել է նաև Իսլամական պահապանների կորպուսից տարբեր ստորաբաժանումներ: Այդ հսկողությունը պատերազմից հետո չի թուլացել: Լրիվ տրամաբանական է, որ Իրանն ուժեղացնում է իր սահմանների հսկողությունը»,- ասաց իրանագետը: 
 
Նա նաև նշեց, որ վերջին օրերին նույնիսկ լուսանկարներ էին շրջանառվում, թե Իրանը շարունակում է նոր զինտեխնիկա կուտակել սահմանին, ինչը տրամաբանական է: 
 
Մանրամասն՝ տեսանյութում 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play