Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները իրենց բիզնես<br /> ծրագրերը կարող են կառավարություն ներկայացնել նաեւ էլ.փոստով<br />


Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները իրենց բիզնես
ծրագրերը կարող են կառավարություն ներկայացնել նաեւ էլ.փոստով

  • 11-12-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծված օպերատիվ շտաբում տեղեկատվության հավաքագրման եւ շտաբ դիմողների հետ կապի պատասխանատուն ՀՀ վարչապետի օգնական Ալբերտ Գրիգորյանն է, ում էլ.փոստի հասցեով (mailto:albert-grigoryan@gov.am) ցանկացողները կարող են ուղարկել իրենց բիզնես ծրագրերը: Այս մասին Հայաստանի կառավառության դեկտեմբերի 11-ի նիստում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, առաջարկությունները կարելի է ներկայացնել նաեւ 52-92-39 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play