Հայաստանում ամենախոշոր ներդրողներն են Ռուսաստանը,<br /> Արգենտինան եւ Լիբանանը<br />


Հայաստանում ամենախոշոր ներդրողներն են Ռուսաստանը,
Արգենտինան եւ Լիբանանը

  • 11-12-2008 14:24:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված 805 մլն 341,3 հազ. ԱՄՆ դոլար օտարերկյա ներդրումների ընդհանուր ծավալում առաջատարը Ռուսաստանն է` 567 մլն 853,2 հազ. ԱՄՆ դոլար ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 3,2 անգամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արգենտինյան ներդրումների ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 78 մլն 983,3 հազ դոլար` 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 3,1 անգամ, իսկ Լիբանանի ներդրումները 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 28 մլն 995,3 հազ. դոլար եւ նվազել 78,4%-ով: Հայաստանի տնտեսության իրական հատվածում մյուս խոշոր ներդրողներն են Կիպրոսը` 8 մլն 655,1 հազ. դոլար (նվազել է 31,8%-ով), Ֆրանսիան` 12 մլն 928,3 դոլար (նվազումը` 0,7%), ԱՄՆ-ը` 21 մլն 895,8 հազ. դոլար (աճել է 2,6%-ով), Գերմանիան` 23 մլն 707,6 հազ. դոլար (աճել է 16,2%-ով), Լյուքսեմբուրգը` 10 մլն 210 հազ. դոլար (աճը` 4,2 անգամ), Լիխտենշտեյնը` 24 մլն դոլար (2007թ.-ի առաջին ինն ամիսներին այդ երկրից ներդրումներ չեն եղել), Ավստրալիան` 6 մլն 649,7 հազ. դոլար (նվազումը` 63,9%), Մեծ Բրիտանիան` 1 մլն 945,4 հազ. դոլար (նվազումը` 82,8%), Նիդերլանդները` 2 մլն 621,3 հազ. դոլար (նվազումը` 64,2%), Բելգիան` 2 մլն 608 հազ. դոլար (նվազումը` 12,7 անգամ): Ռուսաստանի ներդրումները կապի ոլորտում կազմել են 150 մլն 587,5 հազ. դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` 23 մլն 385,3 հազ. դոլար, էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու արտադրության ու բաշխման ոլորտում` 225 մլն 762,2 հազ. դոլար, սպառողներին այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտում ` 18 մլն 409 հազ. դոլար, հանգստի կազմակերպման ոլորտում` 6 մլն 161,8 հազ. դոլար, անհատական ծառայությունների մատուցման ոլորտում` 3 մլն 637,7 հազ. դոլար, ցամաքային տրանսպորտի ոլորտում` 136 մլն 330 հազ. դոլար: Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից 48 մլն 698,1 հազ. դոլարը կատարվել է օդային տրանսպորտի, 8 մլն 611,5 հազ. դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունեության, 21 մլն 673,7 հազ. դոլարը` գյուղատնտեսության ոլորտներում: Լիբանանի ներդրումներից 28 մլն 659,6 հազ. դոլարը կատարվել է կապի ոլորտում: Կիպրոսը 8 մլն 526,8 հազ. դոլարի ներդրում է կատարել հանքագործական արդյունաբերությունում: Ֆրանսիական ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրության ոլորտ: ԱՄՆ-ի ներդրումներից 10 մլն 577 հազ. դոլարն ուղղվել է հաշվողական տեխնիկայի հետ կապված գործունեության, 3 մլն 789,9 հազ. դոլարը` հետազոտությունների եւ մշակումների, 3 մլն 763,4 հազ.դոլարը` հյուրանոցների եւ ռեստորանների կողմից ծառայությունների մատուցման ոլորտներ, 3 մլն 183,9 հազ. դոլարը` սպառողներին այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտ: Գերմանիայի կատարած ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են Հայաստանի հանքագործական արդյունաբերություն, իսկ ավստրալական ներդրումները` մետաղի հանքաքարի արդյունահանման ոլորտ: Լյուքսեմբուրգի կատարած ներդրումներն ամբողջությամբ ուղղվել են սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրության ոլորտ, իսկ Լիխտեյնշտեյնի ներդրումները` մետաղագործական արդյունաբերություն: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ներդումների 908,6 հազ. դոլարը կատարվել է հրատարակչական եւ պոլիգրաֆիական գործունեության, գրանցված տեղեկատվությամբ կրիչների բազմացման ոլորտում, 767 հազ. դոլարը` ռետինե եւ առաձգազանգվածե արտադրատեսակների արտադրության ոլորտում, Նիդերլանդների ներդրումներն ամբողջությամբ կատարվել են սպառողներին այլ տեսակի ծառայությունների մատուցման ոլորտում, իսկ Բելգիայի ներդրումները` կահույքի եւ այլ խմբավորումների մեջ չներառված արտադրատեսակների արտադրության ոլորտում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play