Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը, 880 միլիոն դրամի ներդրում է արվել


Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը, 880 միլիոն դրամի ներդրում է արվել

  • 08-07-2021 18:07:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը: Դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին, սակայն չեն լուծվել կրթական միջավայրի ապահովման համար կենսական խնդիրներ:
 
Նոր կառուցվող դպրոցը կհամապատասխանի սեյսմանվտանգության չափանիշներին, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։ Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։
 
 
 Արագածոտնի մարզի Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցը կառուցվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: 
 
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play