Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հաճախակի են դարձել<br /> ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը <br />


Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հաճախակի են դարձել
ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը

  • 11-06-2010 20:38:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Ըստ ՄԻՊ-ի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հունիսի 11-ի մամլո հաղորդագրության, ՄԻՊ-ի աշխատակազմին ներկայացրած տեղեկատվության համաձայն, համապատասխան իրավապահ մարմինների կողմից հարուցված են քրեական գործեր եւ իրականացվում է նախաքննություն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հույս է հայտնում, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները նշված դեպքերի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության համար, ինչպես նաեւ հանգամանորեն կքննարկվի ինքնասպանության հասցնելու վարկածը: Պաշտպանը կոչ է անում ՀՀ Արդարադատության նախարարությանը միջոցներ ձեռնարկել ինքնավնասման, ագրեսիվության եւ կոնֆլիկտայնության ռիսկային խմբերում ընդգրված անձանց նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play