Այս տարի միասնական քննությունների կազմակերպիչներ կլինեն<br /> նաեւ ուսանողները<br />


Այս տարի միասնական քննությունների կազմակերպիչներ կլինեն
նաեւ ուսանողները

  • 24-05-2010 19:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 24-ին Երեւանում մեկնարկեցին Միասնական քննությունների կազմակերպիչների վերապատրաստումները: Ինչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, մինչ օրս վերապատրասումներ անցկացվել են Հայաստանի մարզերում: Ընդհանուր առմամբ այս տարի վերապատրաստմանը մասնակցում են 450 կազմակերպիչներ: Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների այս տարի միասնական քննությունների կազմակերպիչներ, բացի ուսուցիչներից, ընտրվել են նաեւ ուսանողները` 3-4-րդ կուրսերի կամ մագիստրատուրայի: Ըստ նրա, ուսանողների մասնակցությամբ ապահովվում է գործընթացին հասարակության մասնակցությունը: «Հետագայում նախատեսում ենք նաեւ ծնողների, հասարակության այլ շերտերի մասնակցությունը այս գործընթացին»,- ասաց Գ.Մանուկյանը : ԳԹԿ-ի մամուլի խոսնակը հայտեց նաեւ, որ առաջիկայում կվերապատրաստվեն միասնական քննությունների գործընթացին մասնակից ԳԹԿ-ի ներկայացուցիչները եւ քննական կենտրոնների ղեկավարները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play