Միջազգային դիտորդները` պերսոնա նոն գրատա<br />


Միջազգային դիտորդները` պերսոնա նոն գրատա

  • 20-05-2010 18:55:00   | Ադրբեջան  |  Քաղաքական
ԲԱՔՈՒ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելած միջազգային դիտորդներն Ադրբեջանում կհամարվեն պերսոնա նոն գրատա,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: «Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն անօրինական են, եւ բոլոր միջազգային դիտորդները, ովքեր ցանկություն են հայտնել հետեւելու ընտրությունների ընթացքին, կհայտարարվեն պերսոնա նոն գրատա: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, եւ առանց ադրբեջանական կողմի թույլտվության այդ տարածք այցելող ցանկացած անձ հայտարարվում է պերսոնա նոն գրատա, եւ հետագայում նա չի կարողանա այցելել Ադրբեջան»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը,- տեղեկացնում է «Երկիրը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play