Իրանական քննարկումների տիրույթում սկսել են արծարծել Սյունիքում իրանական ռազմակայանի տեղակայման հարցը


Իրանական քննարկումների տիրույթում սկսել են արծարծել Սյունիքում իրանական ռազմակայանի տեղակայման հարցը

  • 04-10-2021 16:31:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Իրանցի հայտնի լրագրող և սոցցանցերում կարծիքի առաջնորդ Փեյման Արեֆը թվիթերյան գրառման մեջ իրանական զինուժի վերջին զորավարժության պատճառ է դիտարկել Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ թուրք-ադրբեջանական զինված հարձակման վտանգը։
 
Վերջինս նաև նշել է, որ Իրանը չի կարող իր զորամիավորումներն  անվերջ պահել զորավարժության վիճակում, ուստի խնդրի լուծում կարող է լինել Երևան-Թեհրան ռազմական և անվտանգային պայմանագրի կնքումն ու Սյունիքի մարզում իրանական ռազմակայանի տեղակայումը։
 
Ուշագրավ է, որ վերջին օրերին իրանական քննարկումների տիրույթում այս հարցը սկսել է բավական ակտիվորեն և հաճախ արծարծվել»։
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play