Ռուս-չինական դաշինք է ձևավորվում Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին. սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար. Սուրեն Սարգսյան


Ռուս-չինական դաշինք է ձևավորվում Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին. սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար. Սուրեն Սարգսյան

  • 04-02-2022 17:03:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է
 
«Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ: 
 
Սա լուրջ մարտահրավեր է Արևմուտքի համար, որի ճնշումների արդյունքում է նաև ձևավորվում Ռուսաստան-Չինաստան դաշինքը: Ընդ որում, ձևավորվում է Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին, կասկածի տակ առնելով Սառը պատերազմի ավարտի արդյունքում ձևավորված աշխարհակարգը, որը վաղուց արդեն ճաքեր է տվել: 
 
Մի բան ակնհայտ է, ռուս-չինական դաշինքի դիրքորոշումները աշխարհում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ կամ ամբողջությամբ համընկնում են, կամ շատ մոտ են»:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play