Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է. Էդմոն Մարուքյան


Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է. Էդմոն Մարուքյան

  • 19-03-2022 20:32:33   | Հայաստան  |  Քաղաքական

Արցախում գազամատակարարման այսպես կոչված «ճգնաժամի» և ականանետերով խաղաղ բնակչության վրա կրակելուն զուգահեռ՝ Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի պաշտոնյաները գնացել են Շուշի և ինչ-որ միջոցառման են մասնակցում: 
 
ՀՀ արտգործնախարարությունը նշյալ գործողությունը դատապարտող բողոքի նոտա է փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին, բայց այս իրողությունը խոսում է այն մասին, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ինստիտուտները արժեքային խայտառակ ճգնաժամի մեջ են: 
 
Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մարդը՝ որպես բարձրագույն արժեք, իրավունքի գերակայությունն ու այլ արժեքները մնացել են ետին պլանում:
 
Հին աշխարհակարգը վաղուց իրեն սպառել է, իսկ նորն էլ չի ստեղծվել, երևացող ստեղծվողն էլ շատ ավելի վտանգավոր դրսևորումներ ունի և բոլորովին այլ համակարգ է: Հետևաբար, այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական գործելուն այլընտրանք այլևս չկա։ 
Խելքներս գլուխներս հավաքելու ժամն է:
 
Հատուկ հանձնարարություններով դեսպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play