Գյումրիի պետթատրոնում բեմադրվել է սփյուռքահայ անվանի գրող<br /> Մանուել Ադամյանի «Հավատքի որդին» պիեսը<br />


Գյումրիի պետթատրոնում բեմադրվել է սփյուռքահայ անվանի գրող
Մանուել Ադամյանի «Հավատքի որդին» պիեսը

  • 13-04-2010 17:48:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳՅՈՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի, հովանավորությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի աջակցությամբ ապրիլի 9-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվել է սփյուռքահայ անվանի գրող Մանուել Ադամյանի «Հավատքի որդին» պիեսը: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Գյումրիի արվեստասեր հասարակայնությունը ջերմությամբ է ընդունել բեմադրությունը: Հանդիսատեսի հոտնկայս ծափողջույնները վկայել են պիեսի առանցքային գաղափարի` բարձր արժեքների հավերժականության եւ «Ոչ միայն հացիվ», այլեւ բանիվ, սիրով ու հավատքով ապրելու կենսափիլիսոփայության, արդիականությունը: Մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն իր խոսքում Շիրակի մարզպետի, մարզպետարանի ողջ աշխատակազմի եւ գյումրեցիների անունից շնորհակալություն է հայտնել Ռ.Սարգսյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Մ.Ադամյանին եւ բեմադրության ստեղծագործական խմբին մշակութային այս իրադարձությունը Գյումրիում կազմակերպելու համար: Շնորհակալության խոսք է ասել նաեւ Մ.Ադամյանը` խոստանալով գյումրեցիների համար գրել նոր պիես:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play