Գիւմրիի պետթատրոնում բեմադրուել է սփիւռքահայ անուանի գրող
Մանուել Ադամեանի «Հաւատքի որդին» պիեսը
13-04-2010 17:48:00 | Հայաստան | Մշակոյթ
ԳԻՒՄՐԻ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահի
տիկնոջ` Ռիտա Սարգսեյանի, հովանաւորութեամբ, ՀՀ Սփիւռքի
նախարարութեան նախաձեռնութեամբ եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի
աջակցութեամբ ապրիլի 9-ին Գիւմրիի Վ.Աճէմեանի անուան պետական
դրամատիկական թատրոնում ներկայացուել է սփիւռքահայ անուանի գրող
Մանուել Ադամեանի «Հաւատքի որդին» պիեսը:
Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան
հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Գիւմրիի արուեստասէր
հասարակայնութիւնը ջերմութեամբ է ընդունել բեմադրութիւնը:
Հանդիսատեսի յոտնկայս ծափողջոյնները վկայել են պիեսի առանցքային
գաղափարի` բարձր արժէքների հավերժականության եւ «Ոչ միայն հացիվ»,
այլեւ բանիւ, սիրով ու հաւատքով ապրելու կենսափիլիսոփայության,
արդիականութիւնը:
Մարզպետի խորհրդական Յասմիկ Կիրակոսեանն իր խօսքում Շիրակի
մարզպետի, մարզպետարանի ողջ աշխատակազմի եւ գիւմրեցիների անունից
շնորհակալութիւն է յայտնել Ռ.Սարգսեանին, ՀՀ սփիւռքի նախարար
Հրանուշ Յակոբեանին, Մ.Ադամեանին եւ բեմադրութեան ստեղծագործական
խմբին մշակոյթային այս իրադարձութիւնը Գիւմրիում կազմակերպելու
համար:
Շնորհակալութեան խօսք է ասել նաեւ Մ.Ադամեանը` խոստանալով
գիւմրեցիների համար գրել նոր պիես: