Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ


Արմեն Գրիգորյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ

  • 21-04-2022 19:36:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակից: 
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և այդ համատեքստում ԵՄ-ի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը միտված ջանքերին:
 
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն