Կոնգրեսականներ Մալոնին և Բիլիրաքիսը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության երկկուսակցական օրինագիծը


Կոնգրեսականներ Մալոնին և Բիլիրաքիսը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության երկկուսակցական օրինագիծը

  • 22-04-2022 17:07:40   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին (Դեմոկրատ, Նյու Յորք) և Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա) ներկայացրեցին երկկուսակցական օրինագիծ, որը կօգնի Կոնգրեսի գրադարանին ուժեղացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկվածությունը, և հինգ տարվա ընթացքում տարեկան 2 միլիոն դոլար կհատկացնի այս նախաձեռնությունը իրագործելու համար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: 
 
«Ըստ ասացվածքի՝ եթե մենք պատմությունից դասեր չենք քաղում, մենք դատապարտված ենք կրկնել այն», - ասաց կոնգրեսական Մալոնին: «Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ հայտարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության ակտի մասին՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ կերպով սովորեցնելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցյալ տարի նախագահ Բայդենը հստակեցրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այս համակարգված սպանությունները ցեղասպանություն էին: Խիստ անհրաժեշտ է, որ մենք այժմ ապահովենք, որ ամերիկացիները հասանելիություն ունեն այն ռեսուրսներին, որոնք իրենց անհրաժեշտ են այս վայրագության մասին սովորելու և սովորեցնելու համար»:
 
Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության ակտը նախատեսելու է ճշգրիտ, համապատասխան ու մատչելի ռեսուրսների մշակում և ազգային մակարդակով տարածում` խթանելու ըմբռնումը՝ թե ինչպես և ինչու տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ներառյալ հանրային հասանելիություն թվային ռեսուրսներին:
 
«Մեր՝ որպես մարդկային ցեղի, ամենամութ պահերը պատահել են այն ժամանակներում, երբ նրանք, ովքեր ավելի լավ գիտեին, «թե որոնք էին իրենց ճիշտ քայլերը»՝ լուռ կանգնած մնացին՝ արդարացումներ բերելով պասիվության համար և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի, հուսանք, որ ապագայում կկարողանանք դրանք կանխել»,– ասաց կոնգրեսական Բիլիրաքիսը: «Այս նպատակին հասնելու լավագույն ուղիներից են կրթությունն ու իրազեկումը, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթության ակտը»:
 
«Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրաքիսին ցեղասպանության վերաբերյալ ուսուցման և կանխարգելման գործն առաջ մղելու իրենց շարունակական ջանքերի համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Այս օրինագիծը նպատակ ունի ուժեղացնել կրթությունն ու իրազեկվածությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, որը պաշտոնապես ճանաչվել է նախագահ Բայդենի կողմից 2021թ.-ի ապրիլի 24-ին՝ 2019թ.-ին Ներկայացուցիչների պալատում և Սենատում օրինագծերի ընդունվելուց հետո՝ հաստատելով ԱՄՆ-ի արձանագրությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:
 
Կոնգրեսականներ Մալոնիից և Բիլիրաքիսից բացի, հետևյալ կոնգրեսականները միացել են՝ որպես նախնական հովանավորներ. Նանետ Բառագան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քերըն Բաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոնի Քարդենաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Քեթրին Քլարկ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջ. Լուիս Կոռեա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դենի Դևիս (Դեմոկրատ, Իլինոյս), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Գարամենդի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմի Գոմես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոշ Գոթհայմեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջոշ Հարդեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրայան Հիգինս (Դեմոկրատ, Նյու Յորք), Սառա Ջեյքոբս (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Մարսի Կեպտուր (Դեմոկրատ, Օհայո), Ռո Խաննա (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Յանգ Քիմ (Հանրապետական, Կալիֆորնիա), Ռաջա Կրիշնամուրթի (Դեմոկրատ, Իլինոյս), Դագ ԼաՄալֆա (Հանրապետական, Կալիֆոռնիա), Բրենդա Լոուրենս (Դեմոկրատ, Միչիգան), Բարբարա Լի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թեդ Լիյու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ալան Լոուենթալ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Նիկոլ Մալիոտակիս (Հանրապետական, Նյու Յորք), Ջեյմս ՄաքԳավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Մենգ (Դեմոկրատ, Նյու Յորք), Գրեյս Նապոլիտանո (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էլենոր Հոլմս Նորթոն (Դեմոկրատ, ք. Վաշինգտոն), Իլհան Օմար (Դեմոկրատ, Մինեսոտա), Ֆրենկ Փալոն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Սքոթ Փիթերս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քեթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լինդա Սանչես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնս (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջեն Շաքաուսքի (Դեմոկրատ, Իլինոյս), Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Ջեկի Սփիր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քրիստոֆեր Սմիթ (Հանրապետական, Նյու Ջերսի), Էրիկ Սվոլուել (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նեվադա), Ռաշիդա Թլաիբ (Դեմոկրատ, Միչիգան), Փոլ Տոնկո (Դեմոկրատ, Նյու Յորք), Լորի Թրահան (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Դեյվիդ Վալադեո (Հանրապետական, Կալիֆորնիա) և Խուան Վարգաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա):
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն