Վարչապետն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ռենե Լևոնյանին


Վարչապետն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ռենե Լևոնյանին

  • 02-05-2022 16:51:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին:
 
Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հանդիպման համար և նշել, որ պատրաստ է հնարավորինս օժանդակել հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:  
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play