Շտապօգնության մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել 7 րոպե անց, բայց չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը. քաղաքապետարան


Շտապօգնության մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել 7 րոպե անց, բայց չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը. քաղաքապետարան

  • 05-05-2022 17:12:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և խնդրել ապատեղեկատվություն չտարածել. 
 
«Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով ՇՕ մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։ Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
 
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play