ՊՆ մանրամասներ է ներկայացրել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ


ՊՆ մանրամասներ է ներկայացրել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների վերաբերյալ

  • 07-05-2022 17:48:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
 
Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play