Երեւանում կանցկացվի Հարավկովկասյան ուսանողական կինոփառատոն<br />


Երեւանում կանցկացվի Հարավկովկասյան ուսանողական կինոփառատոն

  • 14-04-2009 17:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 15-17-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Արվեստանոց խաչմերուկում» հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը: Այն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքն է եւ «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասը: Ըստ «Ինտերնյուս»-ի հաղորդագրության, նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի շնորհիվ: Նախագծի հեղինակները նպատակ էին դրել մասնագիտական շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բուհերի լրագրության եւ ռեժիսուրայի ֆակուլտետների ուսանողների համար: Մեկ տարվա ընթացքում սկսնակ մասնագետները վավերագրական կինոյի արտադրության դասընթացներ են անցել, ապա` աշխատել իրենց սեփական ֆիլմերի վրա: Յուրաքանչյուր ստեղծագործական խմբում ընդգրկվել են 2 տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ: Նախագծի իրականացմանը մասնակցել են երեք երկրների 72 ուսանողներ, ստեծվել է 42 համատեղ ֆիլմ: Նախագծի շրջանակներում նկարահանած ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի եւ Սդրբեջանի հեռուստաալիքներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play