Հակառակորդի կրակոցից վիրավորվել է ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը. նրա վիճակը գնահատվում է ծանր


Հակառակորդի կրակոցից վիրավորվել է ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը. նրա վիճակը գնահատվում է ծանր

  • 28-05-2022 15:02:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: 

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play