Եգիպտոսը «Հզբոլլահին» մեղադրում է ահաբեկչական<br /> գործողությունների նախապատրաստման մեջ<br />


Եգիպտոսը «Հզբոլլահին» մեղադրում է ահաբեկչական
գործողությունների նախապատրաստման մեջ

  • 09-04-2009 17:40:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի դատախազությունը պնդում է, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդները եգիպտացի երիտասարդներին հավաքագրում են երկրի տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացման համար: «Եգիպտոսի անվտանգության ուժերը դատախազությանը ապացույցներ են տրամադրել, որ Լիբանանում «Հզբոլլահի» առաջնորդները իրենց գործակալներին կոչ են արել երիտասարդների հավաքագրել Եգիպտոսում ապագայում երկրի ներսում ագրեսիայի ակտեր իրականացնելու համար»,- ասվում է պետական մեղադրողի հայտարարության մեջ: Միառժամանակ առաջ եգիպտական ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 50 մարդու, այդ թվում Լիբանանի, Պաղեստինի եւ Եգիպտոսի քաղաքացիների, որոնց մեղադրեցին եգիպտական տարածքում «Հզբոլլահի» անօրինական բջջի ստեղծման, արմատական կրոնական գաղափարների տարածման, ինչպես նաեւ պաղեստինյան «Համաս» շարժմանը Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանի վրա ստորգետնյա թունելների միջոցով զենքի մաքսանենգ մատակարարումների ծրագրման մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play