Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 մարդու<br />


Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20 մարդու

  • 06-04-2009 17:20:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կենտրոնական Իտալիայում ուժեղ երկրաշարժի զոհ են դարձել 20 մարդ, այդ թվում 5 երեխա, եւս 30 մարդ համարվում է անհետ կորած: Սակայն նշվում է, որ դա վերջնական տվյալ չէ եւ զոհերի քանակը կարող է աճել: Աղետի գոտում` Աբրուցցիի մարզի վարչական կենտրոն Աքվիլա քաղաքի արվարձաններում, ավերվել կամ վնասվել է շինությունների մոտ 50 տոկոսը: Շարունակվում են փրկարարական աշխատանքները վիրավորներին շենքերի փլատակներից հանելու ուղղությամբ: Երկրաշարժը կենտրոնական Իտալիայում տեղի է ունեցել այսօր տեղական ժամանակով գիշերվա ժամը 03.30-ին: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժը կազմել է 6,7 բալ, տարերքի ընդգրկած գոտու ամենախոշոր քաղաքում` Աքվիլայում, գրանցվել են 5,8 բալ ուժգնության ցնցումներ: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության եւ հեռախոսակապի: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հրամաագիր է ստորագրել ուժեղ երկրաշարժի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play