Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը


Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գերմանիա՝ ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների տեղական փորձը

  • 24-06-2022 15:58:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-24-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ Հայաստանում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման փուլում ուսումնասիրելու քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների վերաբերյալ գերմանական փորձը։ 
 
Այցի ընթացքում փոխնախարար Սարգսյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի հետ։
 
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել այցի կազմակերպման և Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգի մշակման հարցում ամիսներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Սարգսյանը նշել է, որ գերմանական փորձի հիման վրա Արդարադատության նախարարությունը նախագծել է նոր քրեակատարողական հիմնարկի նախնական մոդելը։ 
 
Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել այս պատասխանատու գործում IRZ-ի նկատմամբ ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնել արդյունավետ համագործակցությունը շարունակել նաև հետագա փուլերում։
 
 Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Կառլսռուհեի, Օֆֆենբուրգի, Շտուտգարտի քրեակատարողական հիմնարկներ, ծանոթացել դրանց ենթակառուցվածքներին, ուսումնասիրել շինարարական լուծումները, որոնք ծառայում են վերասոցիալականացման գաղափարին։ 
 
Պատվիրակությունն այցելել է նաև Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի քրեակատարողական համակարգի կրթական կենտրոն և ծանոթացել քրեակատարողական ծառայողների պատրաստման և վերապատրաստման մոդելներին։ 
 
Այցի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման շրջանակներում։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play