Մեկնարկեց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների համար<br /> ֆինանսավորման մատչելության ՀԲ ծրագիրը<br />


Մեկնարկեց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների համար
ֆինանսավորման մատչելության ՀԲ ծրագիրը

  • 31-03-2009 13:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ից մեկնարկում է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսավորման մատչելության Համաշխարհային Բանկի ծրագիրը: Սա առաջին այսպիսի վարկային փաթեթն է, որ ՀԲ-ն Հայաստանին տրամադրում է ոչ թե Միջազգային Զարգացման Բանկի խողովակով (ինչը նախատեսված է առավել թույլ զարգացած երկրների համար), այլ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից: 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը տրվում է Հայաստանին 26,5 տարով ու 5 տարի արտոնյալ ժամկետով` ՀՀ ֆինանսների նախարարության երաշխավորությամբ: Վարկային համաձայնագիրը ՀՀ ԿԲ-ի եւ ՀԲ-ի միջեւ արդեն վավերացվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Ներկայացնելով ծրագիրը լրագրողներին ու շահագրգիռ կողմերին, ՀԲ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի ֆինանսական եւ մասնավոր հատվածի ծրագրերի կոորդինատոր Մայքլ Էդվարդսը հայտնեց, որ ծրագիրը ձեւավորվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում` երեք ամսում, ինչը դրանում ներգրավված հայաստանյան եւ ՀԲ թիմերի լավ աշխատանքի արդյունքն է: Ծրագիրը պետք է իրականացվի ««Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ» հիմնարկի կողմից: Հիմնադրամի նախագահ Գեւորգ Թումանյանը հայտնեց, որ ըստ դրա սկզբունքի, ՀՀ բանկերը նախ տրամադրում են վարկեր ՓՄՁ-ներին (դրանց տարեկան շրջանառությունը պետք է լինի ոչ ավել քան 500 մլն դրամ), որից հետո հիմնադրամը կարող է այդ բանկերին վերաֆինանսավորել, եթե տրված վարկերը համապատասխանում են ՀԲ չափանիշներին: Հիմնադրամի վարկերի տոկոսադրույքը հաշվարկում է որպես ԿԲ վերաֆինանանսավորման դրույքի (ներկայում 7,75%) ու կառավարական հինգամյա պարտատոմսերի դրույքի (մոտ 7.2%) միջին թվաբանական (ավելացվում է մի փոքր մարժա): Վարկերը կարող են տրամադրվել եւ դրամով, եւ արտարժույթով: ԿԲ-ն մրցույթով ընտրել է ութ հայաստանյան բանկեր, որոնք իրավունք են ստացել լինելու այս ծրագրի գործընկերներ: ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ ՀԲ կողմից տրամադրվող վարկերը նպատակ չեն հետապնդում ազդելու տվյալ երկրում առկա տոկոսադրույքների վրա, եւ բանկերն ազատ են վարկեր տրամադրելու տվյալ պահին երկրում գործող տոկոսադրույքներով, գնահատելով առկա ռիսկերը: Նա հայտնեց, որ ըստ ԿԲ վերջին գնահատականների, գնաճային ճնշումը Հայաստանում մոտակա ամիսներին կպահպանվի, այնպես որ վեռրաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է իջեցվել միայն այդ ճնշումների վերանալուց հետո: Ներկայում Հայաստանում վարկերի տոկոսադրույքները 15-ից բարձր են:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play