Լիբանանում սպանվել է «Ֆաթհ» շարժման հետախուզության նախկին<br /> պետը<br />


Լիբանանում սպանվել է «Ֆաթհ» շարժման հետախուզության նախկին
պետը

  • 24-03-2009 16:04:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի հարավում գտնվող փախստականների ճամբարում ռումբի պայթյունից մարտի 23-ին սպանվել են Պաղեստինի «Ֆաթհ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչը եւ նրա չորս թիկնապահները, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Քամալ Մեդաթը սպանվել է ֆուգասի պայթյունից, որ թաքցված է եղել այն ճանապարհի եզրին, որի մոտով անցնելիս է եղել «Ֆաթհ» շարժման անդամի էսկորտը: Միջադեպը տեղի է ունեցել լիբանանյան ծովափնյա Սիդոն քաղաքից ոչ հեռու: Քեմալ Մեդաթը Լիբանանում Պաղեստինյան վարչակազմի ներկայացուցչի տեղակալն էր: Նախկինում նա գլխավորում է «Ֆաթհի» հետախուզությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play