Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, տուժածներ չկան. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, տուժածներ չկան. ՀՀ ՊՆ

  • 08-09-2022 11:37:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սեպտեմբերի 8-ին, ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
 
Հայկական կողմից կորուստներ չկան:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն