ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին. ՀՀ ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին. ՀՀ ԱԳՆ

  • 09-09-2022 10:10:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ  ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են  Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը:
 
Սթիվեն Նիքսն անդրադարձ է կատարել ՄՀԻ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն