Աշտարակի բժշկական կենտրոնը կվերակառուցվի


Աշտարակի բժշկական կենտրոնը կվերակառուցվի

  • 09-09-2022 19:25:25   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրում ընդգրկված Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնն այն 6 բուժհաստատություններից է, որոնց վերակառուցման աշխատանքները մեկնարկում են այս տարի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
Շուրջ 3095 քմ (32 մահճակալ հզորությամբ) մասնաշենքից բացի՝ նախատեսված է նաև կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի (շուրջ 840 քմ) և նոր դիահերձարանի կառուցում։
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ծանոթացել է բժշկական կենտրոնի վերակառուցմամբ պայմանավորված՝ ծառայությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն