Զինվորականները գրավել են Մադագասկարի նախագահի նստավայրը<br />


Զինվորականները գրավել են Մադագասկարի նախագահի նստավայրը

  • 17-03-2009 15:40:00   | Մադագասկար  |  Միջազգային
ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդդիմությանը սատարող զինվորականները մարտի 16-ին դիրքեր են գրավել Մադագասկարի նախագահ Մարկ Ռավալոմանանայի նստավայրի շուրջ: Պետության ղեկավարի նստավայրին են մոտեցել նաեւ երկու տանկ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Մարկ Ռավալոմանանան նստավայրում չէ, նա գտնվում է նախագահական պալատում: Զինվորականները բարձրախոսներով դիմել են նստավայրի ծառայողական անձնակազմին` պահանջելով դուրս գալ շենքից: Ավելի վաղ Մադագասկարի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Անդրե Անդրիարիյաոնան հայտարարել է, որ կղզի պետության զինվորականների 99 տոկոսը չեզոք են ընդդիմության հանդեպ: Ընդդիմության առաջնորդ Էնդրյու Ռաջոելինան երկրի իրավապահ մարմիններին կոչ է արել «անհապաղ» ձերբակալել երկրի նախագահին, որին ընդդիմությունը բազմիցս հորդորել է հրաժարական տալ: Մարկ Ռավալոմանանան, իր հերթին, առաջարկել է հանրաքվե անցկացնել այդ հարցի առնչությամբ, սակայն ընդդիմադիր ուժերը մերժել են այդ առաջարկությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային