ԱՄՆ-ը չի ծրագրում Կենտրոնական Ասիայում բացել նոր բազաներ<br />


ԱՄՆ-ը չի ծրագրում Կենտրոնական Ասիայում բացել նոր բազաներ

  • 05-03-2009 18:02:00   | Տաջիկստան  |  Միջազգային
ԴՈՒՇԱՆԲԵ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տաջիկստանում ԱՄՆ-ի դեսպան Թրեյսի Էնն Ջեյկոբսոնը հերքել է որոշ ԶԼՄ-ների հաղորդումները կենտրոնասիական այդ երկրում Միացյալ Նահանգների կողմից ռազմական բազա բացելու հնարավորության մասին: «ԱՄՆ-ը չի ծրագրում նոր ռազմական բազաներ բացել Կենտրոնական Ասիայում, այդ թվում Տաջիկստանում»,- հայտարարել է դիվանագետը այսօր տեղի «Սոբիտիա» շաբաթաթերթում հրապարակված հարցազրույցում:
Նոյյան տապան  -   Միջազգային