Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ

  • 03-11-2022 11:01:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի մահն անդառնալի կորուստ է հայ թատրոնի և արվեստի համար: 
 
Պարոն Շահվերդյանի ներդրումը Մայր թատրոնի և Վանաձորի թատրոնի շարունակական զարգացման գործում անգնահատելի է:
 
Նա Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ղեկը ստանձնեց ծանր ժամանակաշրջանում և չնայած դժվարություններին՝ Մայր թատրոնը մեծ պատվով շարունակեց իր առաքելությունը, հանդիսատեսին մատուցելով բարձրակարգ ներկայացումներ՝ Վահե Շահվերդյանի բեմադրական յուրօրինակ ձեռագրով: Վանաձորի թատրոնը ևս նրա գլխավորությամբ ապրում էր մշակութային հարուստ կյանքով՝ ներկայացնելով հետաքրքիր խաղացանկ:   
 
Պարոն Շահվերդյանը հայ թատրոնի նվիրյալներից էր, ով իր գիտելիքներն է կիսել սերունդների հետ և իր լուսավոր հետքը հավերժ թողել մեր մշակութային կյանքում: 
 
Կիսում եմ անվանի արվեստագետի ընտանիքի, թատերարվեստի ներկայացուցիչների, գործընկերների և նրա երկրպագուների վիշտն այս մեծ կորստի պահին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն