Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ձերբակալվել է


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ձերբակալվել է

  • 13-04-2011 15:33:36   | Եգիպտոս  |  Միջազգային
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը եւ իր երկու որդիները 15 օրով ձերբակալվել են։ Երկրի գլխավոր դատախազի խոսքերով, նրանք մեղադրվում են կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Սրտի անբավարարության պատճառով Մուբարաքը տեղափոխվել է Շարմ Էլ Շեյխի Ռեդ Սի Թաունում գտնվող հիվանդանոց, որտեղ երեքշաբթի օրը դատախազները հարցաքննել են նրան։ Մուբարաքի կրտսեր որդին` Գամալը, իշխող կուսակցությունում բարձրաստիճան պաշտոնյա է եւ նախքան բողոքի ցույցերը, որոնց ժամանակ ոստիկանության կրակից զովել է մոտ 800 մարդ, համարվում էր, որ նա է փոխարինելու հորը: Մուբարաքի որդիները երկու օր առաջ հարցաքնվել են Շարմ Էլ Շեյխի դատարանում եւ պետք է այսօր ժամանեն Կահիրե, հաղորդում է Ալ Ջազիրան։
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play