Ֆրանսիան սովորելու ոչինչ չունի ձեր ռազմատենչ ռեժիմից․ ֆրանսիացի պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին


Ֆրանսիան սովորելու ոչինչ չունի ձեր ռազմատենչ ռեժիմից․ ֆրանսիացի պատգամավորի կոշտ պատասխանը Ալիևին

  • 03-11-2022 13:08:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Միշել Տաբարոն պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն Արաբական պետությունների լիգայում իր ելույթի ժամանակ Ալժիրի ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին «ցինիկ մեղադրանքներ է ուղղել»:
 
Տաբարոն «Թվիթեր»-ի իր բլոգում գրել է.
 
«Ֆրանսիան ոչ մեկից սովորելու բան չունի ու հատկապես ավտորիտար և ռազմատենչ ռեժիմից, Թուրքիայի ժխտողական դաշնակցից, որը ժխտում է Հայոց ցեղասպանության գոյությունը, ոտնահարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և սպառնում հազարավոր քաղաքացիական անձանց անվտանգությանը, Ալի՛և»:
 
Ալժիրում, որտեղ այս օրերին տեղի է ունենում Արաբական երկրների լիգայի 31-րդ գագաթնաժողովը, Ալիևը հայտարարել է․ «Ալժիրի ժողովրդի դեմ ոճրագործությունները կատարել է Ֆրանսիան: Այդ ջարդերից 1.5 մլն մարդ է մահացել: Աշխարհը չպետք է մոռանա ֆրանսիացիների արածը»։
 
Հիշեցնենք՝ նույն գագաթնաժողովում Ալիևը նաև հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի կողքին է Իրանի դեմ պայքարում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play