Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի համապետական ծառատունկը


Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի համապետական ծառատունկը

  • 04-11-2022 20:28:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի համապետական ծառատունկը։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ծառատունկի մասնակիցներին կտրամադրվեն տնկիները և համապատասխան պարագաները, կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը։
 
Ծառատունկին մասնակցելու վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 651738։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն