Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգեւատրել Ամենայն հայոց կաթողիկոսին


Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգեւատրել Ամենայն հայոց կաթողիկոսին

  • 05-11-2022 11:02:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ.. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
 
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Գարեգին Երկրորդը պարգեւատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
 
Հիշեցնենք, այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play