Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ


Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

  • 08-11-2022 11:50:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:
 
Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման  համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933 միլիոն դրամ:  Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականի հունիսի 1-ին:
 
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նույն մրցույթի շրջանակում տրամադրվել էր 1 միլիարդ 354 միլիոն դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը շուրջ 300 միլիոն դրամ է կազմել:
 
Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ: Ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտերը, սակայն,  մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև  գիտական գործունեություն իրականացնող շահառու այլ կազմակերպություններ:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play