ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը


ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը

  • 08-11-2022 18:30:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:
 
Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։
 
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:
 
Զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն