Armenia Airways ավիաընկերությունը սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը


Armenia Airways ավիաընկերությունը սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը

  • 08-11-2022 20:19:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Armenia Airways ավիաընկերությունը նոյեմբերի 8-ին սկսել է Երևան-Կազան-Երևան երթուղով չվերթերը:
 
Ինչպես տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
 
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ armeniaairways.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն