Հայաստանում ՃՏՊ-ները նվազել են շուրջ 55 տոկոսով


Հայաստանում ՃՏՊ-ները նվազել են շուրջ 55 տոկոսով

  • 08-11-2022 20:40:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 54.7%-ով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։  Սեպտեմբերին արձանագրվել է 178 միջադեպ, պատահարների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 291-ը:
 
Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2503 միջադեպ է եղել, որի հետևանքով զոհվել է 196 անձ, վիրավորվել՝ 3682-ը:  ՃՏՊ-ների թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 27.2%-ով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play