Աշխարհի խոշորագույն բանկերից HSBC-ն փակում է ԱՄՆ-ի<br /> տարածքում գործող իր 800 բաժանմունքները<br />


Աշխարհի խոշորագույն բանկերից HSBC-ն փակում է ԱՄՆ-ի
տարածքում գործող իր 800 բաժանմունքները

  • 03-03-2009 15:26:00   | Բելգիա  |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: HSBC-ն` Մեծ Բրիտանիայի եւ ողջ Եվրոպայի խոշորագույն բանկը, որոշում է ընդունել փակել ԱՄՆ-ի տարածքում գործող իր 800 բաժանմունքները: Ինչպես գրում է «Ֆայնենշլ թայմս» թերթը, խոսքը այն բաժանմունքների մասին է, որոնք պատկանում են HSBC Finance Corporation-ին, բանկի այն կառույցին, որն զբաղվում է սպառողական վարկերի տրամադրմամբ: Նախկինում այն ինքնուրույն ֆինանսական հաստատություն էր եւ կոչվում էր Household: HSBC-ն այն ձեռք էր բերել 2003 թվականին 15 մլրդ դոլարով: Սակայն ԱՄՆ-ում խորացած ճգնաժամի պայմաններում HSBC Finance Corporation-ի արժեքը հասցրել է նվազել մինչեւ 10 մլրդ դոլարի, այսինքն ներկայումս կազմում է սոսկ մեկ երրորդն այն գնի, որով այն գնվել էր 6 տարի առաջ:
Նոյյան տապան  -   Միջազգային