«Քիմիական Ալին» երրորդ անգամ դատապարտվել է մահապատժի<br />


«Քիմիական Ալին» երրորդ անգամ դատապարտվել է մահապատժի

  • 02-03-2009 17:43:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սադամ Հուսեյնի ազգական Ալի Հասան ալ-Մաջիդը, որն ավելի շատ հայտնի է «քիմիական Ալի» անունով, երրորդ անգամ իրաքյան դատարանի կողմից դատապարտվել է մահվան: Իրաքի բարձրագույն քրեական ատյանը նրան մեղավոր է ճանաչել «կանխամտածված սպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների» մեջ, որ նա իրականացրել է շիա մահմեդականների նկատմամբ 1999 թվականին: Պատժի առաջին առավելագույն չափը ալ-Մաջիդը ստացել էր 1988 թվականին Իրաքյան Քուրդիստանում «Ալ-Անֆալ» գործողությանը մասնակցելու համար, որի ընթացքում, մեղադրող կողմի տվյալներով, ավելի քան 180 հազար մարդ էր ոչնչացվել: Երկրորդ մահավճիռը նրա նկատմամբ կայացվել էր շիաների 1991 թվականի ապստամբության ճնշման համար: Քերբելայի, Էն-Նաջաֆի եւ Իրաքի հարավի այլ քաղաքների բնակչության հանդեպ զանգվածային այդ բռնությունների զոհ էր դարձել, մեղադրական եզրակացության համաձայն, մոտ 100 հազար մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային