Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով


Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով

  • 22-11-2022 12:14:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին նվիրաբերված շտապբուժօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը: 
 
Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը,  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք: 
 
Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում:
 
Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Վարչապետը ծանոթացել է մեքենաների հնարավորություններին: Պատասխանատուներն ընդգծել են, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով:
 
Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play