Երկու մզկիթ կառուցելուց հետո ռուս «խաղաղապահները» Ստեփանակերտում նոր նախաձեռնություն են սկսում


Երկու մզկիթ կառուցելուց հետո ռուս «խաղաղապահները» Ստեփանակերտում նոր նախաձեռնություն են սկսում

  • 09-12-2022 11:11:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հայկական թերթերից մեկը գրել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուզում է, որ ռուս «խաղաղապահները» Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, քանի որ այդ դեպքում չեն մտածի հեռանալու մասին։ Ավելին, ըստ թերթի՝ Արայիկը դիմել է ռուսական բարձր ատյաններին եւ հավաստիացում ստացել։ Ինչ մնում է մնալու իրավական հիմքերին, թերթը գրում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այնքան է խախտվել, որ արդեն չի գործում, եւ խաղաղապահների մնալը կախված չէ այդ թղթից։
 
Նախաձեռնությունը պետք է որ դուր գա թե ՌԴ ղեկավարությանը, թե «խաղաղապահներին», որոնք այդպիսով կխուսափեն Ուկրաինա մեկնելուց, նրանց ընտանիքներն էլ՝ Ռուսաստանում սպասվող աղետներից։ ՌԴ ղեկավարությանը կրկնակի դուր կգա՝ ուրիշ որտեղ աշխարհում կարելի է գործել ամենավերջին հանցագործությունները եւ մնալ փրկչի դերում։ Երկու կոլցո գործողություն անել, Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ, Բերձոր-Աղավնո, Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխություն, հայերի տեղահանություն, հայկական եկեղեցիների յուրացում անել ու մնալ պահանջված։ Էլ չասած, որ այդ զորքը կարող էր Արցախում հայտնվել միայն ՌԴ կողմից ահաբեկչական պատերազմ նախաձեռնելու եւ հայերի երաշխավորված պարտության դեպքում։
 
Այս ֆոնին, հայկական եկեղեցիներն օտարելուց եւ Ստեփանակերտում երկու մզկիթ կառուցելուց հետո «խաղաղապահները» կարող են նոր նախաձեռնություն սկսել, հատկապես ընտանիքներով հիմնավորվելու դեպքում։ Քանի որ կոլցոներն ու փառուխները շարունակվելու են, անհրաժեշտ է փրկչությունն ամրապնդել գաղափարական-քաղաքական կազմակերպվածությամբ։ Կարգախոսն արդեն պատրաստ է՝ «Դա հարված է ռուս խաղաղապահների հեղինակությանը»։
 
Կազմակերպությունը հենց այդպես էլ կարելի է կոչել՝ «Ռուս խաղաղապահների հեղինակության վկաների անժամկետ միություն»։ Ղեկավար կազմում կլինեն ռուսական հրամանատարության եւ Բաքվի էկոլոգիական ներկայացուցիչները, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, Վիտալի Բալասանյանը եւ Դավիթ Բաբայանը։ Վերջինս էլ կընտրվի գործադիր քարտուղար։ ՀՀ իշխանությունն էլ ջերմ աջակցություն կցուցաբերի՝ Արցախից ազատվելու իր ջանքերի համատեքստում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play