Հույն ծայրահեղականները սպառնում են սպանել ոստիկաններին ու<br /> լրագրողներին<br />


Հույն ծայրահեղականները սպառնում են սպանել ոստիկաններին ու
լրագրողներին

  • 23-02-2009 16:37:00   | Հունաստան  |  Միջազգային
ԱԹԵՆՔ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունական ծայրահեղական խմբավորումը «Նեա» օրաթերթում հայտարարություն է հրապարակել, որտեղ սպառնում է սպանել ոստիկաններին ու լրագրողներին: «Հեղափոխականների աղանդ» խմբավորումը ավելի վաղ ստանձնել էր համազգային ALTER մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ փետրվարի 17-ի հրաձգության պատասխանատվությունը: Հարձակվողներն առնվազն տասը գնդակ էին արձակել, որոնք վնասել էին մի քանի ավտոմեքենա, եւ պայթուցիկ սարք նետել, որը չէր պայթել: Տուժածներ չէին եղել: «Մենթի կյանքը գնդակից թանկ չարժի: Իսկ ինչ վերաբերում է ձեզ, պարոնայք լրագրողներ, այս անգամ մենք եկել ենք ձեր դուռը, իսկ հաջորդ անգամ կհայտնվենք ձեր տանը»,- ասվում է պրոկլամացիայում:
Նոյյան տապան  -   Միջազգային