Ֆրանսիան ճանաչել է իր պատասխանատվությունը հրեաների<br /> արտաքսման համար<br />


Ֆրանսիան ճանաչել է իր պատասխանատվությունը հրեաների
արտաքսման համար

  • 17-02-2009 17:45:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի բարձրագույն իրավաբանական մարմինը ճանաչել է պետության «պատասխանատվությունը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների արտաքսման համար, հաղորդում է BBC-ն: Պետական խորհուրդը հայտարարել է, որ ֆրանսիական պետությունը թույլատրել է եւ մասամբ աջակցել հրեաների արտաքսմանը համակենտրոնացման ճամբարներ առանց նացիստների կողմից հարկադրանքի: Սակայն խորհուրդը նաեւ խոստովանել է, որ Ֆրանսիան փոխհատուցում է վճարել զոհվածների հարազատներին, «որքանով որ դա հնարավոր է եղել պատճառված կորուստների համար»: 1942-ից 1944 թվականներին մոտ 76 հազար հրեաներ են արտաքսվել Ֆրանսիայից Վիշիի պրոնացիստական կառավարության կողմից: 1995 թվականին երկրի այդ ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը պաշտոնապես ընդունել էր ֆրանսիացի հրեաների արտաքսման համար Ֆրանսիայի պատասխանատվությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային